ՀԱԱԳ-ը, HSBC Հայաստանն ու տնտեսվարողները միավորում են ջանքերը
04.07.2019 | 17:25 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ HSBC Հայաստան


Մասնակիցները քննարկել են միջազգային առեւտրի արագ եւ արդյունավետ կազմակերպման գործում իրենց հուզող խնդիրները, միջազգային առեւտրի կազմակերպման հնարավորություններն ու ռիսկերը, ինչպես նաեւ ծանոթացել այս ոլորտում ՀԱԱԳ-ի եւ HSBC Հայաստանի փորձին:
«Ունենալով գլոբալ ծածկույթ՝ մենք պատրաստ ենք աջակցել առեւտրային գործարքների կազմակերպմանն ու իրականացմանն ամբողջ աշխարհում՝ առաջարկելով ապրանքների, ծառայությունների ներմուծման/արտահանման ժամանակակից եւ ամբողջական լուծումներ»,- ասել է HSBC Հայաստանի Առեւտրի ֆինանսավորման դեպարտամենտի ղեկավար Արտակ Պետրոսյանը:
ՀԱԱԳ-ի տնօրինության անդամ Արմեն Խաչատրյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է ՀԱԱԳ-ի դերը ՀՀ ռեզիդենտ արտահանող ընկերությունների արտահանման աջակցմանն ուղղված գործունեության եւ արտահանման ռիսկերը նվազեցնելու գործում:
ՀԱԱԳ-ի կողմից մատուցվող ապահովագրական ծառայությունների միջոցով արտահանող կազմակերպությունները հնարավորություն են ստանում էապես ընդլայնել արտահանման ուղղությունները, ձեռք բերել նոր գործընկերներ, ստանալ առանց գրավի առեւտրի ֆինանսավորում՝ ավելացնելով արտադրության եւ արտահանման ծավալները:
Այս տարվա ապրիլի 3-ին ՀԱԱԳ-ը եւ HSBC Հայաստանը ստորագրել էին համագործակցության հուշագիր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: