ՎՏԲ-Հայաստան Բանկում տեղի կունենա ուսումնական էվակուացիա

03.07.2019 | 17:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ
ՎՏԲ-Հայաստան Բանկը 04.07.2019թ. բանկի Գլխամասային գրասենյակում, որը գտնվում է Մոսկովյան 35 հասցեում, կանցկացնի ուսումնական միջոցառում՝ շտապ տարհանում շենքից:

«Բանկի աշխատակիցների կողմից արտակարգ իրավիճակներում արագ արձագանքելու պատրաստվածության մակարդակի բարձրացման նպատակով` բանկի տնօրինությունը որոշեց կազմակերպել բիզնեսի անընդհատության համակարգի սթրես-թեստավորում՝ ուսումնական հրդեհի ահազանգ կազմակերպելու միջոցով:

Բանկի բոլոր աշխատակիցները, որոնց կուղեկցեն տարհանման պատասխանատու մասնագետները ժամը 14:00-ին, պայմանական հրդեհի պատճառով, ստիպված կլինեն լքել շենքը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի տնօրինությունը որոշում է կայացրել ապագայում նույնպես կազմակերպել նմանատիպ միջոցառումներ, որպեսզի բանկը միշտ պատրաստ լինի ցանկացած արտակարգ իրավիճակների»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 8783

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW