Ծառուկյանի ընկերությունը հաջողակ ձեռնարկություն է, ասել է Լուկաշենկոն

02.07.2019 | 16:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ալեքսանդր Լուկաշենկո #Գագիկ Ծառուկյան
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է, որ պատրաստ են ընդլայնել Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալները։

«Այսօր մենք թեպետ մեծ ապրանքաշրջանառություն չունենք, սակայն տարեկան $50 մլն վատ դինամիկա չէ, եթե այն համեմատենք նախկին ցուցանիշների հետ: Մենք շատ ջերմ հարաբերություններ ունենք Հայաստանի շատ ներկայացուցիչների հետ: Դուք գիտեք Հայաստանում իմ ընկերներին, ովքեր ներդրումներ են իրականացնում Բելառուսում, եւ ես շատ շնորհակալ եմ դրա համար»,- ասել է նա։

«Ես ունեմ մի կանոն՝ ընկերությունն ընկերություն, սակայն պետությունն առանձին է: Եվ երբ ինձ դիմեցին ինչ-ինչ ապրանքների մատակարարման հարցով, ես ասացի, որ սկզբունքը հետեւյալն է՝ գալիս եք Բելառուս, սկսում եք արտադրություն, ստեղծում եք աշխատատեղեր, ներդրումներ եք անում, խնդրեմ… Գագիկ Ծառուկյանի ընկերությունը հաջողակ ձեռնարկություն է»,- հավելել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նա նշել է, որ հայ-բելառուսական առեւտրի տան աշխատանքների միջոցով է իրականացվում Բելառուսի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառության 30-40%-ը:

«Մենք արդեն ստեղծել ենք համատեղ ձեռնարկություններ ու պատրաստ ենք շարունակել ընթանալ այս ճանապարհով»,- ասել է Բելառուսի նախագահը։
Դիտում՝ 1820
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW