Հայաստանն ու Էմիրությունները կընդլայնեն զբոսաշրջային այցերի ծավալը

02.07.2019 | 11:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #ԱՄԷ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը եւ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ)  Շարժայի էմիրության պատվիրակության ներկայացուցիչները քննարկել են հայ-էմիրաթական տնտեսական համագործակցության օրակարգը։

«ԱՄԷ-ն եւ Շարժան այնպիսի արտահանման ուղղություն է, որտեղ մենք կարող ենք ցուցադրել մեր համեմատական մրցակցային առաջարկը։ Թե՛ գյուղատնտեսական արտադրանքի առաջարկով եւ թե՛ տարբեր արդյունաբերական արտադրատեսակներով, որոնք կարող են հետաքրքիր լինել ԱՄԷ-ի եւ Շարժայի սպառողներին»,- ասել է Տիգրան Խաչատրյանը։

Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմին էլ նշել է, որ Հայաստան այցի նպատակն առեւտրային պորտֆելի մեծացման գործնական քայլերն են եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական հնարավորությունները:

«Հայաստանը նոր երկիր չէ մեզ համար, Հայաստանը մեր բարեկամ երկիր է, եւ մենք ցանկանում ենք խորացնել առեւտրատնտեսական համագործակցությունը»,- հավելել է նա։

Կողմերը, որպես համագործակցության կարեւոր ուղղություն, առանձնացրել են զբոսաշրջությունը։ Քննարկվել են նաեւ զբոսաշրջային ենթակառուցվածքներում  իրականացվելիք ներդրումների հեռանկարները։

Ընդգծվել է առկա օդային կանոնավոր փոխադրումների կարեւորությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակվել անհրաժեշտ վիճակագրական սեգմենտային տեղեկատվությամբ, որը թույլ կտա համապատասխան վերլուծությունների արդյունքում մեծացնել զբոսաշրջային այցելությունների ծավալը։
Դիտում՝ 1260

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW