Մինչեւ տարեվերջ UNIstream համակարգով իրականացված դրամական փոխանցումների ծավալը կարող է կազմել $650-670 մլն

12.12.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 12 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Մինչեւ տարեվերջ UNIstream համակարգի շրջանառությունը կարող է հասնել $650-670 մլն, ինչը կկազմի դրամական փոխանցումների հայկական շուկայի մոտ 50%-ը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Յունիբանկի” մամլո ծառայությունում, 2007թ. հունվար-նոյեմբեր ամիսներին UNIstream դրամական փոխանցումների համակարգի շրջանառությունը կազմել է ավելի քան $584 մլն, ինչը մոտ 1.6 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

“Յունիբանկում” UNIstream-ի շրջանառության բարձր աճի տեմպերը պայմանավորում են փոխանցումների արագությամբ եւ ցածր կոմիսիոն վճարով` ՀՀ դրամով գումարը ստանալու դեպքում այն կազմում է 0%: UNIstream-ի սպասարկման ցանցն ընգրկում է աշխարհի ավելի քան 80 երկիր:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6883

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW