Հոկտեմբերին պատրաստ կլինի UNCTAD-ի զեկույցը ՀՀ ներդրումային քաղաքականության մասին

29.06.2019 | 11:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Սարգսյան #UNCTAD
Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղար Մուքիսա Քիթուիին շնորհակալություն է հայտնել Հայաստանի ներդրումային քաղաքականությանը վերաբերող զեկույցի անհատույց պատրաստումը ձեռնարկելու համար:

Նման զեկույց պատրաստելու առաջարկությամբ հանդես էր եկել Արմեն Սարգսյանը, եւ 2018 թվականին Ժնեւում կայացած հանդիպման ժամանակ համապատասխան պայմանավորվածություն էր ձեռք բերվել:

Հայաստանի նախագահը կարեւոր է համարել այդ փաստաթղթի պատրաստումը օտարերկրյա ներդրումների ներգրավման տեսանկյունից: Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ UNCTAD-ի թիմի՝ վերջերս Հայաստան կատարած այցն օգտակար կլինի զեկույցի համար, որը պատրաստ կլինի 2019թ. հոկտեմբերին։

UNCTAD-ի գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ իր առաջարկությունն ընդունելու եւ համաժողովի՝ Նշանավոր անձանց քննարկմանը (UNCTAD Panel of Eminent Persons) միանալու համար։ Այս խումբը, որը կազմված է 7 հոգուց, ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարին խորհրդատվություն է տրամադրում ներկայիս առանցքային ու հրատապ տնտեսական զարգացման մարտահրավերների վերաբերյալ, գեներացնում գաղափարներ՝ դրանց հաղթահարմանն ուղղված միջազգային նախաձեռնությունների համար։
Դիտում՝ 1852

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW