«Ուղղությունը՝ Հայաստան» միջոցառմանը քննարկվել են տուրիզմի զարգացման հեռանկարները

28.06.2019 | 20:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացումը խթանելու նպատակով իր ոչ ֆինանսական ծառայությունների շրջանակում իրականացրել է «Ուղղությունը՝ Հայաստան» միջոցառումը:

Այն կայացել է Բանկի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցությամբ՝ վերջինիս «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» նախագծի սահմաններում:

Միջոցառման մասնակիցները զբոսաշրջության ոլորտում հաջողության հասած գործարարներն են եւ նրանք, ովքեր հետաքրքրված են իրենց գյուղի տունը հյուրատուն, իսկ համայնքը՝ տուրիստական կենտրոն դարձնելու հարցում:


 
‹‹Մեր նպատակն է, որպեսզի զբոսաշրջության ոլորտում գործող ընկերություններն այստեղ գալով եւ միմյանց ճանաչելով՝ տարածեն իրենց փորձն ու բարելավեն ծառայությունները: Հայաստանում սա մեր առաջին քայլը չէ զբոսաշրջության զարգացման համար. մենք արդեն երկու տարի անվճար թրենինգներ ենք իրականացնում այդ ոլորտի աշխատակիցների, որոշում կայացնողների համար: Ունենք 4 թեմաներ, որոնք հաջողությամբ ներկայացրել ենք, շուրջ 100 մասնակից արդեն ներգրավել ենք եւ հետագայում էլ շարունակելու ենք այդ ուղղությունը: Մենք աշխատում ենք այս երկրում, եւ մեզ համար շատ կարեւոր է, որ տնտեսության ցանկացած ճյուղ, մասնավորապես՝ զբոսաշրջության ոլորտը զարգացում ապրի››,- իր խոսքում նշել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

‹‹Մեր նպատակը պարզ է, բայց շատ հավակնոտ: Ցանկանում ենք Հայաստանի քարտեզի վրա ստեղծել տուրիզմի զարգացման բոլորովին նոր կետեր: Օրինակ՝ Տավուշի Չինչին գյուղը: Սա այն վայրն է, որտեղ ցանկանում ես գիշերել, ժամերով նստել կիրճի եզրին ու թեյ խմել։ Դա հիանալի վայր է: Ուրախ ենք, որ կարողացանք համագործակցել Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի հետ՝ իր առաջարկած ինովացիոն նոր ձեւաչափով: Բանկը ներառում է այն մոդուլները, որոնք ընդգրկված են նաեւ տուրիզմի զարգացման մեր ծրագրերում: Սա թույլ է տալիս բանկի հաճախորդներին ընդլայնել բիզնես գաղափարները, զբոսաշրջության զարգացման մտքերը համատեղել գյուղատնտեսության հետ եւ կազմել ավելի որակյալ բիզնես նախագծեր››,- իր խոսքում նշել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը:
Դիտում՝ 2064
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW