Ավինյան. Հայ-վրացական բիզնես համագործակցությունը պետք է ընդլայնվի

28.06.2019 | 12:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Ավինյան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր ասել է, որ հայ-վրացական գործնական համագործակցությունը դեռեւս չի հասել ցանկալի մակարդակի։

«Հայ-վրացական տնտեսական հարաբերությունների առկա վիճակը դիտարկելիս ակնհայտ է դառնում, որ գործնական համագործակցությունը դեռեւս չի հասել ցանկալի մակարդակի եւ անհրաժեշտություն կա այն ընդլայնելու»,- ասել է Տիգրան Ավինյանը Դիլիջանում մեկնարկած Հայաստան-Վրաստան բիզնես ֆորումի շրջանակում։

Նրա խոսքով՝ լավ հնարավորություններ կան էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության համար։

«Համատեղ աշխատելու հնարավորություններ կան նաեւ զբոսաշրջության ուղղությամբ, մասնավորապես՝ երկու երկրների տուրիստական գործակալությունների կողմից համատեղ փաթեթեների մշակման միջոցով։ Հայ եւ վրաց գործարարների միջեւ արդյունավետ համագործակցությունը կարող է դրականորեն ազդել Հայաստանում եւ Վրաստանում զբոսաշրջության զարգացման համար»,- նշել է փոխվարչապետը։

Նա ընդգծել է, որ կարեւորում են գործարար համաժողովի արդյունավետությունը եւ առաջիկայում «ավելի շոշափելի արդյունքներ» ակնկալում։
Դիտում՝ 2099
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW