Արթուր Ջավադյանը Բազելում կհանդիպի Վարդան Սիրմաքեսի հետ
28.06.2019 | 11:14 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

ԿԲ-ում նշել են, որ ժողովին քննարկվելու են ֆինանսական համակարգի կարգավորմանը, բանկային գործունեության միջազգային ստանդարտներին, բանկային վերահսկողության արդի մարտահրավերներին վերաբերող ընթացիկ խնդիրներ:
Մասնակիցներին ներկայացվելու են Միջազգային հաշվարկների բանկի տարեկան հաշվետվության հիմնական դրույթները:
Այցի շրջանակում նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ՝ գործընկեր կառույցների ղեկավարների հետ: Մասնավորապես՝ ԿԲ նախագահը հանդիպումներ է ունենալու Չինաստանի ազգային բանկի, Նիդեռլանդների կենտրոնական բանկի նախագահների հետ:
Նախատեսված է նաեւ ԿԲ նախագահի հանդիպումը շվեցարահայ գործարար եւ բարերար Վարդան Սիրմաքեսի հետ, որի հետ քննարկվելու են Հայաստանում հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Միջազգային հաշվարկների բանկը հիմնադրվել է 1930-ին Բազելում՝ Գերմանիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Ճապոնիայի, ԱՄՆ եւ Շվեյցարիայի միջեւ կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակում:
Վերջին լուրեր
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
08.04.2025 | 10:11 Նորություններ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել HUMO-ի եւ Arca-ի միջեւ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: