Գինեգործության ոլորտի խնդիրները քննարկվել են միջազգային դոնորների հետ

27.06.2019 | 16:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#գինեգործություն #Զարուհի Մուրադյան #Տիգրան Խաչատրյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը եւ նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը հանդիպել են խաղողագործության եւ գինեգործության ոլորտներում ծրագրեր իրականացնող մի շարք միջազգային դոնոր-կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հայաստանի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը համառոտ ներկայացրել է խաղողագործության եւ գինեգործության ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերը, մատնանշել հիմնական խնդիրներն ու խոչընդոտները:

Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գրասենյակի ղեկավար Աննա Կեմպան անդրադարձել է կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող նախաձեռնություններին, որոնց կարեւոր բաղադրիչներից են կրթական ծրագրերը, իսկ առանցքային ուղղությունների թվում՝ գինու տուրիզմի խթանումը:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդգծել է ագրարային կրթության բարելավման, բարձրակարգ մասնագետների պատրաստման եւ ոլորտում գիտական ներուժի արդյունավետ օգտագործման կարեւորությունը:

Գինեգործական ընկերությունների ներկայացուցիչները կիսվել են իրենց հուզող խնդիրներով, ներկայացրել տեսակետներ գինեգործության ոլորտի հետեւողական զարգացման գործում պետության դերի վերաբերյալ:
Դիտում՝ 4463

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW