ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է «Կրեմլի Գավաթ» թենիսի առաջնության տոմսեր՝ 30% զեղչով

27.06.2019 | 14:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացառիկ հնարավորություն է ընձեռում բոլոր Visa եւ Mastercard քարտապաններին օգտվել «Նախօրոք գնումներ» ակցիայից ու ձեռք բերել «ՎՏԲ Կրեմլի գավաթ» 30-րդ թենիսի միջազգային մրցաշարի տոմսեր՝ 30% զեղչով:

««ՎՏԲ Կրեմլի գավաթ» ամենամյա միջազգային թենիսի մրցաշարը տեղի կունենա Մոսկվայում 2019թ. հոկտեմբերի 12-20-ը «Կրիլատսկոյե» սառույցի պալատի նոր դաշտում:

«ՎՏԲ Կրեմլի գավաթը» միաժամանակ տղամարդկանց եւ կանանց մրցաշար, ինտերակտիվ շոու եւ արտասահմանյան կատարողների ելույթներ են. հաճելի հանգիստ ու սպորտային տրամադրություն»,-ասված է հաղորդագրությունում:

«Նախօրոք գնումներ» ակցիան, որը հնարավորություն է տալիս տոմսեր գնել 30% զեղչով, կտեւի մինչեւ 30/06/2019, սակայն 01/07/2019 - 20/10/2019 գնելու դեպքում՝ զեղչը կկազմի 15%:

Տոմսերի վաճառքի ամբողջական ցանկին, ինչպես նաեւ ակցիայի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ մրցաշարի պաշտոնական կայքում:
Դիտում՝ 5013
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW