Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով արդեն 5 տարի անընդմեջ իր ոչ ֆինանսական ծառայությունների շրջանակում իրականացնում է անվճար բիզնես դասընթացներ՝ բանկի առաջնակարգ մասնագետների միջոցով հարյուրավոր ՓՄՁ ներկայացուցիչների զինելով բիզնեսի կառավարման եւ շուկայում մրցունակ դառնալու համար անհրաժեշտ նոր գիտելիքներով: Բանկում նշել են, որ «ՖԸՐՆԻՐՈՒԹ» ընկերության ներկայացուցիչ Դավիթ Միքայելյանը բանկի կողմից անցկացվող անվճար բիզնես դասընթացների 1000-րդ մասնակիցն է: Նոր գիտելիքներ ստանալու եւ այդ նոր գիտելիքներով սեփական բիզնեսը զարգացնելու նպատակով բանկը Դավիթին տրամադրել է միջազգային հայտնի թրեյներ Սերգեյ Օզերովի «Բանակցությունների առաջադեմ տեխնիկաներ» դասընթացի սերտիֆիկատ՝ 2 անձի համար: «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը Հայաստանում առաջինն է, որ փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով նախաձեռնեց անվճար բիզնես դասընթացներ: Դասընթացներին հնարավորություն ունեն մասնակցելու ինչպես բանկի հաճախորդ, այնպես էլ հաճախորդ չհանդիսացող ՓՄՁ ներկայացուցիչները:Դասընթացների վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով բանկի ոչ ֆինանսական ծառայությունների կայք՝ sme.acba.am, կամ զանգահարել 010 31 88 88 հեռախոսահամարին»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 2583