Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտը հրապարակել է «Հանրային հատվածի ներքին աուդիտի մարտահրավերները» նյութը, որը Banks.am-ին տրամադրել է ՆԱԻ-Հայաստանի նախագահ Արա Չալաբյանը:Ներքին աուդիտը արդյունավետ կառավարման անկյունաքարերից մեկն է, որի նպատակն է բարելավել կազմակերպության արդյունավետությունը: Ներքին աուդիտն ի սկզբանե առաջացել է մասնավոր հատվածում, հատկապես լայն կիրառություն ունի ֆինանսական ոլորտում: Ավելի ուշ ներդրվել է նաեւ հանրային (պետական) հատվածում: Պատշաճ գործող ներքին աուդիտի համակարգը կարող է կարեւոր դեր խաղալ հանրային հատվածի կառավարման արդյունավետության, ծառայությունների որակի եւ հաշվետվողականության բարելավման գործում:ՀՀ հանրային հատվածում ներքին աուդիտը համընդհանուր ներդրվել է 2013-ից՝ «Ներքին աուդիտի մասին» օրենքի ընդունմամբ: 2018թ.-ի վերջի դրությամբ հանրային հատվածում աշխատող ներքին աուդիտորների թիվը կազմել է 290 հոգի, ավելի շատ քան մասնավոր հատվածում: Նույն ժամանակաշրջանում ներքին աուդիտի կառուցվածքային միավորներ են գործել 102 պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, եւս 136 գյուղական համայնքների ներքին աուդիտը պատվիրակվել է:Թեեւ ամբողջ աշխարհում հանրային հատվածի ներքին աուդիտն առանձնանում է իր ուրույն մարտահրավերներով, Հայաստանում դրանց ավելանում են նաեւ լոկալ խնդիրներ. - հարցերի հարցը, թերեւս, այն է, թե ինչ է ակնկալում կառավարությունը Ներքին աուդիտից (այն չպետք է իրենից ներկայացնի պատժիչ գործիք, ինչպես տարբեր վերահսկողական ծառայություններն են),- մեկ այլ առանցքային խնդիր է պրոֆեսիոնալ կադրերով համալրված Ներքին աուդիտի կոմիտեների ձեւավորումը, ինչը ներքին աուդիտի անկախության ապահովման կարեւորագույն հիմնաքարն է, - հանրային հատվածի ցածր ֆինանսավորման մակարդակը եւ համընդհանուր ոչ մրցակցային վարձատրությունը թույլ չեն տալիս ներգրավել որակավորված կադրեր, ինչպես նաեւ արձագանքել նոր ռիսկերին, ինչպիսիք են ՏՏ եւ կիբերանվտանգության ռիսկերը:Փաստաթղթում անդրադարձ է կատարվել այս եւ այլ խնդիրներին, եւ դրանց լուծման տարբերակներ առաջարկվել՝ հիմնվելով միջազգային փորձի վրա: Tweet Դիտում՝ 2410