ՊԵԿ-ում բողոքների քանակն ավելացել է

24.06.2019 | 17:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հարկային եւ մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովում արձանագրել են, որ 2019 թվականին զգալի ավելացել է բողոքների քանակը։

ՊԵԿ-ում նշել են, որ սա խոսում է կոմիտեի հանդեպ  տնտեսվարողների վստահության մասին:

«Ըստ այդմ, ավելացել են հօգուտ հարկ վճարողի կայացված որոշումները: Հունվար-մայիս ամիսների ընթացքում հանձնաժողովը քննության է առել մոտ 760 դիմում, այնինչ, անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է ընդամենը 272»,- ասված է հաղորդագրությունում:

2019-ին մերժվել է հարկ վճարողների բողոքների 35%-ը, իսկ 65%-ն ամբողջությամբ կամ մասնակի բավարարվել կամ կարճվել է:

ՊԵԿ հարկային եւ մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի նիստերը դռնբաց են:
Դիտում՝ 1570

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW