Վրացական գինեգործարանը՝ Արեւելյան գործընկերության երկրների համար ԵՄ Կայուն էներգիայի մրցանակի դափնեկիր

21.06.2019 | 12:18 Գլխավոր էջ / Նորություններ /
Բրյուսելում տեղի ունեցած մրցանակաբաշխության ընթացքում Եվրամիությունը հայտարարել է Արեւելյան գործընկերության երկրների համար ԵՄ Կայուն էներգիայի մրցանակի հաղթողին: Առաջին մրցանակի դափնեկիրն է վրաստանյան «Շիլդա» էներգաարդյունավետ գինեգործարանը:

Արեւելյան գործընկերության համար Եվրամիության կայուն էներգիայի Առաջին մրցանակին ներկայացվել էր ավելի քան 50 հայտ 6 երկրներից: Ժյուրին ընտրել էր եզրափակչի 6 մասնակից, այդ թվում նաեւ Հայաստանից:

ԵՄ կայուն էներգիայի մրցանակն Արեւելյան գործընկերության երկրների համար ԵՄ-2019 Եվրամիության կայուն էներգիայի շաբաթվա (EUSEW) եւ Արեւելյան 6 հարեւան-երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) մի մասն է: Մրցանակը շնորհվում է ԵՄ-ի կողմից աջակցվող էներգետիկ արդյունավետության եւ վերականգնվող էներգիայի ոգեշնչող նախագծերին, որոնք ուղղակիորեն օգնում են քաղաքացիներին եւ համայնքներին խնայել էներգիա կամ անցնել վերականգնվող աղբյուրների օգտագործմանը:
Դիտում՝ 12539

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW