Քարտից քարտ փոխանցումներ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի մոբայլ եւ ինտերնետ բանկի միջոցով

20.06.2019 | 16:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ
ՎՏԲ-Հայաստան Բանկը իր մոբայլ եւ ինտերնետ բանկ համակարգերում մեկնարկել է Բանկի քարտերի միջեւ «Քարտից քարտ փոխանցում» ծառայությունը:

Մոբայլ եւ ինտերնետ բանկի «Քարտից քարտ փոխանցում» ծառայությունը օգտագործելու համար անհրաժեշտ է մուտքագրել միայն ստացողի քարտի 16-նիշանոց համարը: Քարտի համարը մուտքագրելուց հետո համակարգն ավտոմատ կերպով լրացնում է ստացողի անունը, ազգանունն ու վճարման նպատակը, եւ արդյունքում հաճախորդը փոխանցումը կատարում է ընդամենը 3 գործողության միջոցով:

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարբերաբար փոխանցումներ եւ վճարումներ կատարող իր հաճախորդների առավել հարմարավետության համար առաջարկում է վերջիններիս ստեղծել փոխանցման/վճարման ձեւանմուշներ՝ հետագայում գործարքն ընդամենը մեկ գործողությամբ իրականացնելու նպատակով` յուրաքանչյուր անգամ փոխանցում կատարելիս չկորցնելով ժամանակ տվյալները լրացնելու համար:

Մոբայլ եւ ինտերնետ բանկի ծառայությունների մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, ինչպես նաեւ՝ զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Դիտում՝ 7391
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW