«Յանդեքս. Տաքսի»-ի համար կարելի է վճարել American Express քարտերով

17.06.2019 | 16:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յանդեքս. Տաքսի #Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ
«Յանդեքս. Տաքսի»-ի եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի համագործության շնորհիվ  հավելվածում հնարավոր է ուղեւորությունների համար վճարել American Express քարտերով:

Այս տարբերակն օգտակար կլինի ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար:

Հայաստանում «Յանդեքս. Տաքսի»-ին արդեն երկար ժամանակ աշխատում է Visa, MasterCard և ArCa քարտերի հետ, որոնք հաճախորդները «կապում են» հավելվածին:

Վիճակագրությունը վկայում է, որ այն օգտատերերը, որոնք վճարում են քարտերի միջոցով, ավելի շատ ուղեւորություններ են կատարում (1,5 – 2,5 անգամ ավելի հաճախ) «Յանդեքս. Տաքսի»-ով, քան նրանք, ովքեր կանխիկ են վճարում:

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը 2010 թվականից Հայաստանում American Express  միջազգային վճարային համակարգի քարտերի բացառիկ թողարկողն և սպասարկողն է։ 
Դիտում՝ 9188
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW