Cascade Insurance ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացել է 200 մլն դրամով

10.12.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 10 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Cascade Insurance ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալն աճել է 200 մլն դրամով եւ կազմել է 618 մլն 640 հազար դրամ (մոտ $2 մլն):

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին այսօր Երեւանում հայտարարել է Cascade Insurance-ի գլխավոր տնօրեն Գառնիկ Տոնոյանը: Նա նշել է, որ կանոնադրական կապիտալի աճը վկայում է ընկերության հանդեպ բաժնետերերի վստահության եւ ապահովագրական շուկայում երկարաժամկետ ծրագրերի առկայության մասին: Cascade Insurance-ի բաժնետոմսերի 65%-ը պատկանում է Cascade Capital Holding-ին, 35%-ը` Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկին (ՎԶԵԲ):

Գառնիկ Տոնոյանը դրական գնահատական է տվել ապահովագրական շուկային վերաբերող օրենսդրական վերջին փոփոխություններին` ընդգծելով Կենտրոնական բանկի կարգավորող դերը: Նա նշել է, որ իրականացված բարեփոխումների արդյունքում շուկայում մնացել են միայն մեծ կապիտալիզացիա ունեցող ապահովագրական ընկերությունները:

Cascade Insurance-ը բացել է շուրջօրյա սպասարկման կենտրոն, որի շնորհիվ ընկերության ավելի քան 7000 հաճախորդներ “թեժ հեռախոսագծի” միջոցով կարող են օպերատիվ ստանալ բժշկական ապահովագրության հետ կապված իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները:

Cascade Insurance գործադիր տնօրեն Լեւոն Մամիկոնյանը ներկայացրել է ընկերության 2007 թ. 9 ամիսների աշխատանքի արդյունքները: Ներգրաված ապահովագրական վճարների չափը գերազանցել է 427 մլն դրամը, ապահովագրական համաձայնագրերի թիվը կազմել է 1145: Ընկերությունը վճարել է 88 մլն 600 հզր դրամի (1724 հայտ) ապահովագրական փոխհատուցումներ, որոնցից մեծ մասը բաժին է ընկնում բժշկական ապահովագրության վրա, երկրորդ տեղում է ավտոապահովագրումը:

Ներգրավված ապահովագրական վճարների չափով Cascade Insurance-ի բաժին է ընկնում ՀՀ ապահովագրական շուկայի 12.4%-ը (3-րդ տեղը շուկայում), ապահովագրական փոխհատուցումների վճարումներով` 14.8%-ը (2-րդ տեղը շուկայում):

2207 թ. 9 ամիսներին ընկերության եկամուտը կազմել է ավելի քան 23 մլն դրամ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6456
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW