Ռուսաստանյան ՙՎՏԲ բանկը՚ եւ ACP-ն ստորագրել են $257 մլն վարկային համաձայնագիր
08.12.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 8 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Ռուսաստանյան ՎՏԲ Բանկը եւ հայկական Armenian Copper Programme (ACP) ընկերությունն այսօր Երեւանում $ 257 մլն վարկային համաձայնագիր են ստորագրել 12 տարով` Թեղուտի պղնձա-մոլիբդենային հանքավայրի շահագործման համար:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին այսօր Երեւանում հայտարարել է “ՎՏԲ Բանկ” ԲԲԸ նախագահ Անդրեյ Կոստինը: Նրա խոսքերով, սա ամենախոշոր ներդրումային գործարքներից է Հայաստանում, իսկ բանկի համար այն կապահովի բարձր շահութաբերություն:
Համաձայնագրի ստորագրումը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի ներկայությամբ:
Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի գնահատմամբ, “նման խոշոր վարկեր մասնավոր հատվածի համար մեզ մոտ դեռեւս չէին եղել, եւ սա ամենախոշոր ներդրումային ծրագիրն է Հայաստանում, որն իրականացվում է բանկային համակարգի միջոցով”:
Անդրեյ Կոստինը նշել է, որ “ՎՏԲ Բանկը” կշարունակի աշխատանքը հայկական կորպորատիվ հաճախորդների հետ, մասնավորապես “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ-ին կտրամադրվեն $ 70 մլն ֆինանսական ռեսուրսներ:
Մինչեւ տարեվերջ “ՎՏԲ Բանկ Հայաստանի” հիմնադիր կապիտալը կավելանա $ 20 մլն-ով եւ կկազմի $ 52 մլն:
2008 թվականի սկզբին Հայաստանում կսկսի գործել “ՎՏԲ-լիզինգ Հայաստան” ընկերությունը, որի միջոցով կիրականացվի “Արմավիա” ընկերության համար լիզինգային ծառայությունների տրամադրման ծրագրի առաջին մասը` $ 55-60 մլն չափով:
Անդրեյ Կոստինն ասել է “ՎՏԲ- Բանկ Հայաստանի” մասնաճյուղային ցանցի որակի բարելավմանն ուղղված աշխատանքները շարունակելու անհրաժեշտության մասին: Այսօր Հայաստանում գործող բանկի 89 մասնաճյուղերից 28-ը գտնվում են Երեւանում: Մայրաքաղաքի 24 մասնաճյուղերում արդեն ավարտվել են դրանց բարեկարգման աշխատանքները:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: