ՊԵԿ-ը սկսնակ գործարարների համար անվճար դասընթացներ կկազմակերպի

13.06.2019 | 17:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը նախատեսում է բոլոր մարզերում անվճար դասընթացներ կազմակերպել:

ՊԵԿ-ում նշել են, որ սկսնակ գործարարների եւ ձեռներեցությամբ զբաղվել ցանկացողների համար դասընթացների շարքը կմեկնարկի հունիսի 20-ին Հրազդան քաղաքում:

Դասընթացների նպատակը մարզերում բիզնես գրագիտության մակարդակի բարձրացումն է, ինչպես նաեւ ՊԵԿ-բիզնես երկխոսության ամրապնդումը:

Դասընթացներին հարկային օրենսդրության շրջանակում կքննարկվեն ոլորտային խնդիրները, ձեռներեցությամբ զբաղվել ցանկացողներն ու սկսնակ տնտեսվարողները կծանոթանան օրենսդրության առանձնահատկություններին:

Անդրադարձ կլինի հարկային մարմնում հարկ վճարողների հաշվառմանը, հարկային հաշվարկների եւ այլ փաստաթղթերի ներկայացման ընթացակարգերին:

Կներկայացվեն նաեւ Հայաստանում գործող հարկման համակարգերի ընդհանուր բնութագիրը, հարկման հատուկ համակարգերում գործելու սահմանված պայմաններն ու առանձնահատկությունները:
Դիտում՝ 2931

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW