Տնտեսվարող սուբյեկտներն այլեւս չեն զգուշացվի ստուգումների մասին

13.06.2019 | 12:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էդուարդ Աղաջանյան #բենզալցակայան
Տնտեսվարող սուբյեկտներն այսուհետ նախապես չեն զգուշացվի չափագիտական վերահսկողություն իրականացնելու ստուգումների մասին։

Համապատասխան օրենքի նախագիծը ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել այսօրվա նիստում։

Արդյունքում ակնկալվում է տեսչական մարմնի կողմից չափագիտության ոլորտում իրականացվող վերահսկողության արդյունավետության բարձրացում:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնել է, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարբերաբար ահազանգեր է ստանում բենզալցակայաններում ու գազալցակայաններում թերլցումների վերաբերյալ:

«Փաստացի գործող կարգավորումները, մասնավորապես՝ եռօրյա ծանուցման պահանջը, գործնականում անհնարին են դարձնում բացահայտել եւ արձանագրել այդ խախտումները: Առաջարկվող օրենքի փոփոխությամբ, փաստացի, կարողանում ենք այդ խոչընդոտները վերացնել»,- ասել է Էդուարդ Աղաջանյանը:
Դիտում՝ 2204

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW