ՀՀ քաղաքացիներն առցանց կարող են ստուգել ՌԴ-ում կիրառված տույժերը

12.06.2019 | 12:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ գործարկվել է ՌԴ դաշնային մաքսային ծառայության «Ֆիզիկական անձանց՝ մաքսային վճարների եւ վարչական տույժերի պարտք» տեղեկատվական ծառայության կայքէջը:

«Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձիք օնլայն ռեժիմով կարող են ստուգել ՌԴ տարածքում հարկերի վճարումից խուսափելու արդյունքում առաջացած պարտքի առկայությունը: Այն, ի դեպ, կարող է հիմք հանդիսանալ նշված քաղաքացիների մուտքը Ռուսաստանի Դաշնության տարածք արգելելու համար»,-ասված է հաղորդագրությունում:

Անհրաժեշտ է մուտքագրել անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն, սեռ, քաղաքացիություն, ծննդյան ամսաթիվ:
Դիտում՝ 2395

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW