“ՎՏԲ-հայաստան բանկը” եւ ՎԶԵԲ-ը նախատեսում են ստորագրել միկրովարկավորման ծրագիր

08.12.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 8 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “ՎՏԲ Բանկ Հայաստանը” եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) նախատեսում են ստորագրել միկրովարկավորման համաձայնագիր:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “ՎՏԲ Հայաստան Բանկի” գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովն այսօր ասել է. որ 2008 թվականի առաջին եռամսյակում բանկը նախատեսում է ներդնել մի քանի նոր ծառայություններ միկրովարկավորման բնագավառում:

ՎԶԵԲ-ի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն նաեւ Հայաստանում հիփոթեքային վարկերի զարգացման համար լրացուցիչ ֆինանսավորման տրամադրման վերաբերյալ:

Վալերի Օվսյաննիկովի խոսքերով, ծրագրեր կան օգտագործել ՎՏԲ բանկերի եվրոպական ցանցի հնարավորությունները արտահանման-ներմուծման ծրագրերի ֆինանսավորման համար:

Մասնավորապես, մոտ ժամանակներս կգործարկվի ACP ընկերության վարկային գիծը` նախաարտահանման ֆինանսավորում 15 մլն դոլարի չափով, օգտագործելով Փարիզում ՙՎՏԲ Բանկի՚ հնարավորությունները:

Օվսյաննիկովի խոսքերով, այսօր “ՎՏԲ Հայաստան բանկի” վարկային փաթեթը կազմում է մոտ 110 մլն դոլար, իսկ ակտիվները` մոտ 190 մլն դոլար:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7665

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW