ՎՏԲ-Հայաստան Բանկն ակցիա է հայտարարում կրեդիտային քարտերի քարտապանների համար

11.06.2019 | 14:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #ակցիա
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Ամսվա հաջողակ» ակցիայի մեկնարկը՝ կրեդիտային քարտերի քարտապանների համար:

Բանկում նշել են, որ ակցիան կտեւի մինչեւ 2019թ. նոյեմբերի 30-ը:

Կատարելով անկանխիկ գնումներ կամ կանխիկացնելով գումար վարկային քարտից եւ առավելագույնս օգտագործելով վարկային սահմանաչափը Հայաստանում, արտասահմանում կամ ինտերնետ միջավայրում, բանկի հաճախորդները հնարավորություն կունենան ստանալ դրամական պարգեւներ 100 000 դրամի չափով:

«Ամսվա հաջողակ» ակցիայի մասնակիցներ կդառնան ինչպես նոր, այնպես էլ բանկի գործող հաճախորդները, որոնք ՎՏԲ-Հայաստան Բանկում ունեն չօգտագործված վարկային սահմանաչափով կրեդիտային քարտեր: Ամեն ամիս հաճախորդները կստանան SMS ծանուցումներ՝ իրենց մասնակցության մասին անհրաժեշտ տեղեկատվությունով:

ՎՏԲ-Հայաստան Բանկը յուրաքանչյուր ամիս սահմանված չափանիշների հիման վրա կբացահայտի «Ամսվա հաջողակ»-ին եւ տվյալ հաճախորդի հաշվին կփոխանցի 100 000 դրամ պարգեւավճար:
Դիտում՝ 6671

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW