Երեւան, 7 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Այսօր Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ բանկային գործունեության լիցենզիա է տրամադրվել “ՊրոԿրեդիտԲանկ” ՓԲԸ-ին: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ այս տարվա ապրիլին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հայտարարեց, որ կդառնա ProCredit Armenia բանկի 20%-անոց բաժնետերը: Եվրոպական բանկի մասնակցությունը ProCredit Armenia բանկի կապիտալում կկազմի 1.2 մլրդ դրամ: ՎԶԵԲ-ի հաղորդակցությունում նշվում էր, որ ProCredit Armenia-ն մանսագիտանալու է մայրաքաղաքից դուրս գտնվող միկրո- եւ փոքր բիզնեսի ֆինանսավորման վրա, եւ Եվրոբանկը նրան կտրամադրի $7 մլն վարկ մինչեւ 5 տարի մարման ժամկետով` միկրո եւ փոքր բիզնեսի ձեռնարկությյուններին վարկավորելու նպատակով: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը նշում է, որ ProCredit խումբը կազմված է 19 բանկերից, որոնք գործում են Արեւելյան Եվրոպայում, Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում: Նրանց գործունեությունը ղեկավարվում եւ վերահսկվում է Ֆրանկֆուրտում տեղակայված ProCredit Holding AG մայր ընկերության կողմից: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7771