Փաշինյանը եւ Կոստինը քննարկել են ՎՏԲ բանկի ծրագրերը Հայաստանում

08.06.2019 | 08:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ բանկ #Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ռուսաստանյան ՎՏԲ բանկի նախագահ Անդրեյ Կոստինի հետ:

«Վարչապետը կարեւորել է հայաստանյան ֆինանսական շուկայում ՎՏԲ բանկի ներկայությունն ու ներդրումային գործունեությունը տնտեսության տարբեր ճյուղերում: Հանդիպմանը քննարկվել են ՎՏԲ բանկի գործունեությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ընդլայնելուն վերաբերող հարցեր: Անդրեյ Կոստինը ներկայացրել է Թեղուտի հանքավայրի գործարկման ընթացքը եւ հետագա անելիքները», - ասված է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 2000

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW