Պետական եկամուտների կոմիտեն վերջին շրջանում նկատել է հնարավոր մանիպուլյացիայի նոր մեխանիզմ. քաղաքացիները, թաքցնելով աճուրդից ձեռքբերման փաստաթղթերը, մաքսային մարմիններին ներկայացնում են միջնորդ կազմակերպության կողմից տրված հաշիվ-ապրանքագիր, որում արտացոլված ապրանքի գինն էականորեն տարբերվում է տվյալ ավտոմեքենայի աճուրդում վաճառքի գնից:«Այսօր քաղաքացի Արա Խաչատրյանի ներկայացրած դեպքը նմանատիպ կասկածելի գործարքների շարքից է: ՊԵԿ-ը, հատուկ ծրագրի միջոցով, նույնականացրել է նրա մատնանշած ավտոմեքենան, որը միջնորդ կազմակերպության կողմից տրված հաշիվ-ապրանքագիրը դուրս գրելուց օրեր առաջ ամերիկյան աճուրդում վաճառվել է $45 000-ով: Ինչ վերաբերում է Ա. Խաչատրյանի բարձրաձայնած կոռուպցիոն սխեմաներին, հարկ է նշել, որ ավագ մաքսային տեսուչ Նարեկ Գեւորգյանն աչքի է ընկնում բարձր պրոֆեսիոնալիզմով եւ ակտիվ մասնակցություն ունի նշված մեխանիզմի բացահայտման գործում: ՊԵԿ-ը վստահեցնում է, որ կոռուպցիոն որեւէ դրսեւորում տեղ չի կարող ունենալ մեր երկրում եւ հորդորում է քաղաքացիներին ու տնտեսվարողներին՝ ցանկացած կոռուպցիոն դրսեւորում նկատելու պարագայում դիմել համապատասխան մարմիններին:Մաքսային մարմինները որդեգրել են գործընթացների պարզեցման գործելաոճ, միաժամանակ՝ իրենց վերապահված գործառույթներով ապահովելով ՀՀ տնտեսական անվտանգությունը»,- ասված է ՊԵԿ հայտարարությունում: Tweet Դիտում՝ 2393