«Յանդեքս»-ը Հայաստանում նոր նախագծեր կիրականացնի

07.06.2019 | 14:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յանդեքս #Տիգրան Խուդավերդյան #Նիկոլ Փաշինյան
«Յանդեքս» ընկերության գլխավոր տնօրեն Ելենա Բունինան եւ գործադիր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել Հայաստանում իրենց ընթացիկ ծրագրերն ու առաջիկայում նախատեսվող նախագծերը:

Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը նրանք նշել են, որ շահագրգռված են Հայաստանում «Յանդեքս»-ի գործունեության ընդլայնմամբ ու պատրաստ են ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցության:


Նրանց խոսքով՝ «Յանդեքս»-ը հայկական շուկային պատրաստվում է առաջարկել նոր ծառայություններ, մասնավորապես՝ զբոսաշրջության եւ փոքր բիզնեսի զարգացման ոլորտներում:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է «Յանդեքս»-ի հետ քննարկել տարբեր ծրագրերի իրականացման հնարավորությունները եւ օժանդակել դրանց իրականացմանը:
Դիտում՝ 12425

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW