Հայբիզնեսբանկը հունիսմեկյան անակնկալ է մատուցել փոքրիկներին
06.06.2019 | 16:02 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայբիզնեսբանկ


















Բանկում նշել են, որ տոնական ակցիայի շրջանակում հունիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը բանկում «Մանկիկ» ավանդ ներդրած յուրաքանչյուր հաճախորդին կտրամադրվի «ՌԵՍՈ Ընտանիք» ապահովագրական փաթեթ, ինչպես նաեւ նվեր քարտեր՝ ավանդատուի եւ ավանդի շահառու երեխայի անունով:
Միջոցառման ընթացքում երեխաների համար կազմակերպվել են տարատեսակ շոուներ, խաղեր, հյուրասիրություն:
«Երեխաները մասնակցեցին նաեւ անչափ հետաքրքիր՝ «Ապագան իմ աչքերով» խորագիրը կրող նկարչական մրցույթին, որի ընթացքում հրավիրված մասնագետի օգնությամբ նկարեցին նկարներ:
Փոքրիկ նկարիչների բոլոր կտավներից էլեկտրոնային մրցույթի շնորհիվ ընտրվելու է լավագույն նկարը, որով էլ բանկը հետագայում կձեւավորի իր կողմից ներկայացվող «Մանկիկ» քարտի դիզայնը»,- ասված է հաղորդագրությունում:
Տոնական ակցիայի շրջանակում բանկի տասը ամենաակտիվ ավանդատու-քարտապանները, որոնք նվեր քարտով կիրականացնեն առավելագույն գումարով անկանխիկ գործարքներ, կստանան CashBack՝ 100 000 դրամ գումարի չափով:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: