«Գազպրոմ Արմենիան» տուգանվել է 10 մլն դրամով

05.06.2019 | 16:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գազպրոմ Արմենիա #ՀԷՑ #ՀԾԿՀ
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիա»-ում իրականացրած մոնիթորինգի արդյունքում պարզել է, որ որոշ դեպքերում ընկերությունում չեն պահպանվել բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոնները։

«Չեն պահպանվել նաեւ ընկերության բնական գազի բաշխման լիցենզիայի պայմանների պահանջները՝ հանգեցնելով մի խումբ սպառողների իրավունքների խախտմանը եւ խոչընդոտելով հանձնաժողովի՝ կարգավորման գործառույթների պատշաճ իրականացմանը»,- ասված է ՀԾԿՀ հաղորդագրությունում։

«Գազպրոմ Արմենիա»-ն տուգանվել է 10 մլն դրամ գումարի չափով։

Հանձնաժողովում նշել են, որ մեկ այլ որոշմամբ նախազգուշացվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը։
Դիտում՝ 1793

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW