Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան

05.06.2019 | 14:07 Գլխավոր էջ / Նորություններ /
# Նիկոլ Փաշինյան #Վլադիմիր Պուտին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան:

Կառավարության մամուլի ծառայությունում նշել են, որ վարչապետը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին եւ հանդես կգա ելույթով:

Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նախատեսվում են վարչապետի այլ հանդիպումներ երկրների առաջնորդների, կառավարությունների ներկայացուցիչների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ:

Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Դիտում՝ 11251

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW