«Բիզնես Արմենիա» հիմնադրամի աջակցությամբ, բելգիահայ Կարեն Հարությունյանի ու նրա համախոհ Հունան Հակոբյանի նախաձեռնությամբ Հայաստան են մուտք գործել MIMO Bike քաղաքային հեծանիվները։ Հիմնադրամում նշել են, որ հեծանվային մշակույթի զարգացմամբ MIMO-ն նպատակ ունի խթանել առողջ ապրելակերպն ու նպաստել շրջակա միջավայրի պահպանությանը։ Հեծանիվներից կարող են օգտվել 16 տարեկանից մեծերը՝ ներբեռնելով Mimo Bike հավելվածը։«Գաղափարի ամենագրավիչ կողմերից մեկն էլ այն է, որ երթեւեկության ավարտին հեծանիվը կարելի է թողնել ցանկացած վայրում՝ չմտածելով այն հետ վերադարձնելու մասին»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 12750