Արմենիա Արթ Ֆեյրը, որը ներկայացնում է 30-ից ավել մասնակից ցուցասրահների եւ համադրողների՝ Կովկասից, Եվրոպայից, Մերձավոր Արեւելքից եւ ԱՄՆ-ից, իր պաշտոնական բացումը կմեկնարկի այսօր Երեւան Էքսպո կենտրոնում: Ամերիաբանկը, նպատակ ունենալով հայ հասարակությանը հաղորդակից դարձնել ժամանակակից արվեստի գործերին, ինչպես նաեւ խթանել Հայաստանում եւ տարածաշրջանում արվեստի զարգացմանը, միացել է Արմենիա Արթ Ֆեյր 2019-ին որպես գլխավոր հովանավոր:Արթ Ֆեյրի Արվեստի շաբաթ մշակութային ծրագրի շրջանակում Երեւանում մայիսի 25-ից մեկնարկել են արվեստին առնչվող մի շարք միջոցառումներ, որոնք շարունակվելու են մինչեւ հունիսի 2-ը ներառյալ: Արթ Ֆեյրի պաշտոնական բացումից՝ մայիսի 31-ից մինչեւ հունիսի 3-ը ներառյալ, Երեւան Էքսպո կենտրոնում ներկայացվելու են ժամանակակից արվեստի մի շարք ցուցադրություններ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային պատկերասրահների կողմից:Ծրագրի շրջանակում մեկնարկել են նաեւ տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ Night Owl (Գիշերային բու) արվեստի զրույցների շարքը, որը կներառի նոր արվեստի եւ նոր շուկաների մասին դասախոսություն՝ Լոնդոնի Sotheby արվեստի համալսարանի Արվեստի բիզնես ուսումնասիրությունների տնօրեն դոկտոր Յան Ռոբերտսոնի կողմից: Tweet Դիտում՝ 2060