Կոնվերս Բանկն առաջարկում է ՓՄՁ կարճաժամկետ վարկավորման «Բրիջ» պրոդուկտը
31.05.2019 | 16:34 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Կոնվերս Բանկ

Վարկավորումն իրականացվում է երեք արժույթով՝ դրամով, դոլարով եւ եվրոյով:
««Բրիջ» վարկատեսակը փոքր եւ միջին ձեռնարկությունների համար կարճաժամկետ ֆինանսավորման լավագույն գործիքներից է, որը շուկայում առկա նմանատիպ այլ առաջարկներից տարբերվում է առաջին հերթին ճկունությամբ: Այն հաճախորդին հնարավորություն է տալիս պլանավորել եկամուտները եւ, ըստ այդմ, ընտրել մարման ժամկետը: Որքան կարճ է այն, այնքան ցածր է տոկոսադրույքը: Առաջին եռամսյակում գումարի ամբողջական մարման դեպքում տարեկան տոկոսադրույքը դրամով վարկավորման դեպքում կազմում է 10%, դոլարով՝ 6%, իսկ եվրոյով՝ 5%»,-ասել են բանկում:
Վարկավորումից հետո, հաճախորդի ցանկության դեպքում, հնարավոր է մարման ժամկետը երկարաձգել՝ դարձնելով մինչեւ 48 ամիս:
Վարկավորման սկզբնական փուլում Կոնվերս Բանկ այցելություն չի պահանջվում: Անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրվում է բանկի աշխատակիցների՝ ՓՄՁ այցի շրջանակում:
Մանրամասները հասանելի են այս հղումով:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: