ՎՏԲ-Հայաստան Բանկը Գյումրիից ուսանողների է հյուրընկալել
31.05.2019 | 16:08 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ

Բանկում նշել են, որ այցելության նպատակը ուսանողության ցանկությունն էր՝ ծանոթանալու ժամանակակից HR-ի գործունեությանը:
HR թիմի աշխատակիցները՝ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի տեղակալ Սոֆյա Մաճկալյանի, Տեղեկատվական Տեխնոլոգիաների Դեպարտամենտի Տնօրեն Բուրաստան Մովսիսյանի ու Անձնակազմի կառավարման վարչության պետ Աստղիկ Սարգսյանի գլխավորությամբ, շփվել են ուսանողների հետ եւ կիսվել իրենց փորձով ու գիտելիքներով:
ՎՏԲ-Հայաստան Բանկի HR թիմի աշխատակիցները հյուրերին ներկայացրել են իրենց ոլորտի ժամանակակից միտումները, իրականացրել գործնական վարժություններ, սովորեցրել կազմել ճիշտ ռեզյումե ու ներկայանալ ապագա գործատուին:
Միջոցառման մասնակիցները մտածողությունը զարգացնող խաղեր են խաղացել, քննարկել թեմաներ՝ նպատակասլաց լինելու եւ բարձրագույն նպատակներին հասնելու վերաբերյալ:
«ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմը միշտ պատրաստ է աջակցել երիտասարդ ու խոստումնալից մասնագետներին եւ ուրախ է տեսնել նրանց բանկի աշխատակիցների շրջանում»,- ասված է հաղորդագրությունում:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: