Idram&IDBank. Ֆինանսական նոր հմտություններ՝ Դավիթբեկյան խաղերում

22.07.2026 | 10:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Դավիթբեկյան խաղեր #Idram&IDBank

Իդրամի եւ IDBank-ի կողմից անցկացվող ֆինանսական եւ թվային գրագիտության դասընթացների հաջորդ կանգառը Սյունիքի մարզն էր։ «Դավիթբեկյան խաղեր» հիմնադրամի, Իդրամի եւ IDBank-ի համագործակցության շնորհիվ ամենամյա համահայկական մրցույթ-փառատոնն այս անգամ ստացել էր նոր գույներ։ 


Ամենօրյա մարտահրավերներն ու փորձությունները հաղթահարելու հետ մեկտեղ մասնակիցները հնարավորություն են ստացել ծանոթանալ ֆինանսական աշխարհին եւ զեղծարարություններից պաշտպանվելու կանոններին։

«Դավիթբեկյան խաղեր» հիմնադրամը «Մի դրամի ուժ»-ի ապրիլ ամսվա շահառուն էր։ Կուտակված 5 293 423 դրամը հիմնադրամին հնարավորություն է տվել ընդլայնել գործունեությունը՝ Սյունիքում անցկացվող ամենամյա համահայկական մրցույթ-փառատոնի շրջանակներում ընդգրկելով ավելի շատ պատանիների։

IDBank-ի «Կապան» մասնաճյուղի կառավարիչ Վլադիմիր Ստեփանյանի խոսքով` համագործակցությունը նպաստում է պատանիների թիմային մտածողության զարգացմանն ու նրանց ակտիվ ներգրավվածությանը համայնքային կյանքում։

«IDBank-ն ու Իդրամը մշտապես կարեւորում են համայնքներում բնակվող երիտասարդների շրջանում ֆինանսական եւ թվային գրագիտության զարգացմանը։ Մենք ձգտում ենք վաղ տարիքից կրթել երիտասարդներին՝ իրազեկ հասարակություն ձեւավորելու նպատակով»,- նշել է Վլադիմիր Ստեփանյանը։

«Դավիթբեկյան խաղեր» մրցույթ-փառատոնի գործադիր մարմնի ղեկավար Էդուարդ Աթանեսյանը բարձր է գնահատել Իդրամի եւ IDBank-ի հետ համագործակցությունը՝ ընդգծելով ձեռք բերված գիտելիքների կարեւորությունը ապագայում որոշումների կայացման համար։

«Ժամանակակից աշխարհում թվային եւ ֆինանսական գործիքները մեծ նշանակություն ունեն։ Ֆինանսական գրագիտության դասընթացները մեր առօրյայում ընդգրկելով՝ մենք ձգտում ենք երեխաներին տալ բավականաչափ գիտելիքներ այդ գործիքները գրագետ օգտագործելու համար»,- ասել է Էդուարդ Աթանեսյանը։

IDBank-ի բրենդի աջակցման մասնագետ, Իդրամ ընկերության բրենդի առաջխաղացման նախագծերի համակարգող Մովսես Բաբաջանյանը փաստել է, որ ֆինանսական գրագիտության վերաբերյալ գիտելիքները պետք է հասանելի լինեն բոլորին եւ ամենուր։ 

«Ապագա սերնդին կրթելու Իդրամի եւ IDBank-ի առաքելությունը միայն դասընթացներով չի սահմանափակվում։ Հենց այդ նպատակով է ստեղծվել Idram Junior հավելվածը, որտեղ հասանելի է նաեւ Junius ֆինանսական մրցաշարը։ Սա անփոխարինելի ու շատ օգտակար գործիք է թե՛ ծնողների համար՝ հետեւելու իրենց երեխաների ֆինանսական շարժին, թե՛ երեխաների համար՝ խաղային ու հասանելի ձեւաչափով սովորելու ու գիտակցված քայլեր անելու ֆինանսների աշխարհում»,- նշել է Մովսես Բաբաջանյանը։ 

Idram&IDBank ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:

Դիտում՝ 1181

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW