Հայէկոնոմբանկի Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից շարունակաբար օգտվելու համար 2026թ. հուլիսի 22-ից DragonPass-ի Mastercard Travel Experiences ծրագրի փոխարեն հարկավոր է մուտք գործել նոր՝ Mastercard Travel Pass հարթակը: Բանկից հայտնել են, որ գործող օգտատերերի համար լրացուցիչ գրանցում չի պահանջվում. օգտահաշվի նույն տվյալներով հնարավոր է մուտք գործել MTP նոր հավելված կամ կայքէջ: Բոլոր ամրագրումները պահպանվելու եւ տեղափոխվելու են նոր հարթակ:Թվային նոր հարթակը հնարավորություն է տալիս ամրագրել Fast Track ծառայություն աշխարհի 119 օդանավակայաններում, ինչպես նաեւ տրանսֆեր դեպի օդանավակայան եւ հակառակ ուղղությամբ: Հայէկոնոմբանկի Mastercard World քարտը տրամադրում է՝- տարեկան 6 անվճար մուտքի հնարավորություն օդանավակայանների բիզնես սրահներ,- Fast Track ծառայությունից օգտվելու 6 անվճար հնարավորություն, - անվճար ինտերնետ (1 GB + 15% զեղչ) եւ այլն: Իսկ AEB ճամփորդական փաթեթի շրջանակում կարող եք՝- օգտվել վիզայի աջակցության 50% զեղչից inLobby տուրիստական ընկերությունում,- Հայէկոնոմբանկում ձեռքբերել Սիլ ինշուրանսի ճանապարհորդության ապահովագրության պայմանագիր 4,000 դրամ արժեքով, - ստանալ բանկային տեղեկանքներ 50% զեղչված արժեքով եւ ավելին:Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 969