Տնտեսական լրագրողների ակումբի անդամներին այսօր ներկայացվել է http://armenia.eregulations.org/ հարթակը, դրանից օգտվելու կանոնները, առավելությունները, ներդրումների վրա հնարավոր անդրադարձը։ Հարթակը ստեղծվել է «Բիզնես Արմենիայի» եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցությամբ, Ավստրիական զարգացման գործակալության ֆինասնավորմամբ:«Էլեկտրոնային կառավարումը որպես օտարերկրյա ներդրումները խթանելու գործիք» ծրագրի համակարգող Արտակ Պողոսյանը, «Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արտակ Պողոսյանը, Ներդրողների հետ հարաբերությունների կառավարիչ Արման Խաչատրյանը եւ ներդրողների հետ հարաբերությունների մասնագետ Սահակ Աճեմյանը պատասխանել են լրագրողների հարցերին։ 17.12.2018 | 11:48 eRegulations-ը կհեշտացնի բիզնեսի գրանցումը Հայաստանում Համակարգը բիզնես սկսելու եւ գործարարությամբ զբաղվելու արդեն 8 ընթացակարգ է ներկայացնում, որի մաս է դարձել նաեւ Հայաստանը՝ 2018 թվականից։ Ինչպես աշխարհի այլ 30 երկրներում, Հայաստանում նույնպես օտարերկրյա ներդրողներին քայլ առ քայլ ներկայացված են բիզնեսի, մտավոր սեփականության գրանցման, կացության կարգավիճակի ձեռքբերման ընթացակարգերը։ Մինչեւ տարեվերջ կդյուրացվեն եւս 10 ընթացակարգեր։ Հարթակը հանձնվելու է Հայաստանի կառավարության տնօրինությանը, որը հետագայում հնարավորություն կունենա դյուրացնել եւ ներկայացնել բիզնեսի ու օտարերկրյա ներդրումների իրականացման անսահմանափակ քանակությամբ ընթացակարգեր։ Tweet Դիտում՝ 4733