Արցախի Բերձոր համայնքում գյուղատնտեսական քոլեջ կհիմնադրվի
30.05.2019 | 09:41 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ԿԳՆ


ՀՀ ԿԳՆ-ում նշել են, որ նորաստեղծ քոլեջի շենքը տրամադրել է Քաշաթաղի վարչական շրջանը, իսկ վերանորոգումը, կահավորումն ու ժամանակակից ուսումնական եւ մասնագիտական լաբորատորիաներով հագեցումը կատարվելու է հիմնադրամի կողմից:
Քոլեջում կներդրվի գյուղատնտեսական մինչեւ 8 մասնագիտություն, կստեղծվի մինչեւ 50 աշխատատեղեր:
Բացումը նախատեսվում է 2020-ին:
«Արցախում գյուղատնտեսական մեծ հնարավորություններ կան, սակայն մասնագետները քիչ են: Այդ պատճառով որոշել ենք Բերձորում ստեղծել գյուղատնտեսական քոլեջ, որտեղ կպատրաստվեն անհրաժեշտ մասնագետներ»,- ասել է Անուշավան Աբրահամյանը:
Արցախի կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն էլ նշել է, որ միջին որակավորմամբ մասնագետ-արհեստավորները պահանջված են Արցախի աշխատաշուկայում եւ ներդրվող մասնագիտությունների ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով գործատուների եւ աշխատաշուկայի առաջնահերթությունները:
«Ստեղծելով նման կրթական հաստատություն եւ պատրաստելով համապատասխան մասնագետներ՝ մենք կսկսենք ավելի արդյունավետ օգտագործել մեր ունեցած ռեսուրսները, որոնք կնպաստեն մեր երկրի զարգացմանը»,- ասել է Նարինե Աղաբալյանը:
«Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամը 2006-ից Հայաստանի մարզերում միջին մասնագիտական կրթության ոլորտում բարեգործական նպատակով ներդրումային ծրագրեր է իրականացնում:
Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: