Հայաստանը շահագրգռված է ԵԱՏՄ-ում առավելագույնս մասնակցությամբ

29.05.2019 | 14:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #ԵԱՏՄ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Հայաստանն առանձնակի կարեւորում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական կապերի ընդլայնումը:

«Մենք շահագրգռված ենք Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի առավելագույնս արդյունավետ մասնակցությամբ եւ կգործադրենք բոլոր ջանքերը` համագործակցության մեխանիզմների կատարելագործման եւ չորս ազատությունների գործնական ձեռքբերման համար»,- հայտարարել է Փաշինյանը Նուր-Սուլթանում` ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակին:

ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ ԵԱՏՄ-ն բանակցում է նաեւ Սինգապուրի հետ:

«Հաշվի առնելով, որ Ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները գործնականում գրեթե ավարտվել են, իսկ Ծառայությունների եւ ներդրումների առեւտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները նախաեզրափակիչ փուլում են, կարեւոր եմ համարում ամեն ջանք գործադրել, որպեսզի Սինգապուրի հետ համաձայնագրերի փաթեթը ստորագրվի այս տարի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանն ակտիվորեն մասնակցում եւ աջակցում է ԵԱՏՄ թվային օրակարգի ստեղծման եւ իրականացման գործընթացին:

«Մենք առանձնահատուկ կարեւորություն ենք տալիս «կարգավորիչ ավազանների» հատուկ իրավական ռեժիմների ստեղծման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, թվային տրանսպորտային միջանցքների աշխատանքների կազմակերպման, ինչպես նաեւ թվային զարգացման կենտրոնների ստեղծման հարցերով խմբերի գործունեությանը»,- հավելել է կառավարության ղեկավարը:

Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հաջորդ նիստը հոկտեմբերի 1-ին կանցկացվի Երեւանում:
Դիտում՝ 1538
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW