«Երեմյան Փրոջեքթս»-ը նոր ռեստորաններ կգործարկի

24.05.2019 | 14:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Երեմյան Փրոջեքթս»
«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը 2019 թվականի ընթացքում նոր ռեստորաններ կգործարկի:

Այդ մասին Մեդիամաքսի GastroVino կայքին տված հարցազրույցում ասել է ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը:

«Ազգային խոհանոցը՝ ավանդական եւ նորովի մատուցմամբ, եղել եւ մնում է մեր հիմնական այցեքարտը: Իհարկե, զարգանալու եւ կատարելագործվելու տեղ միշտ էլ կա, սակայն մեր ընկերության անցած ճանապարհն ու երկար տարիների փորձն այս ոլորտում հարուստ է, եւ այս տիրույթում հասել ենք զարգացման այն աստիճանի, երբ պետք է մեր ջանքերը ներդնենք նաեւ նոր ուղղություններով: Այսօր չեմ ցանկանա բացել փակագծերը, բայց նշեմ, որ այս տարվա ընթացքում «Երեմյան Փրոջեքթս»-ը կգործարկի նոր ռեստորաններ: Սա չի նշանակում, որ մենք հետ ենք կանգնելու ազգային խոհանոցը նորովի ներկայացնելու մեր առաքելությունից: Ավելին, նոր ուղղություններ որդեգրելով, մենք կատարում ենք մեր հաճախորդների ցանկությունը»,- ասել է Դավիթ Երեմյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք այս հղումով:
Դիտում՝ 6788

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW