Երեւան-Բաթումի-Երեւան գնացքը հունիսի 15-ից կվերսկսի աշխատանքը

24.05.2019 | 12:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԿԵ #Բաթումի
Երեւան-Բաթում-Երեւան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքը հունիսի 15-ից կվերսկսի իր աշխատանքը:

«Հարավկովկասյան երկաթուղում» նշել են, որ Երեւանից գնացքը մեկնելու է ամեն օր՝ ժամը 15:30-ին, Բաթումիից՝ 15:40-ին:

Մայիսի 25-ից տոմսերը վաճառվելու են Երեւանի, Վանաձորի, Գյումրիի եւ Արմավիրի կայարանների տոմսարկղերում, Ստեփանակերտում, ինչպես նաեւ ՀԿԵ-ի կայքում:

Երեւանից Բաթումի ուղեւորությունը տեւում է 15 ժամ 40 րոպե, հակառակ ուղղությամբ՝ 15 ժամ 45 րոպե:

«Ֆիրմային գնացքի վագոնները համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ նորմերին եւ անվտանգության պահանջներին:
Ննջավագոններում ուղեւորներին անվճար տրամադրվում է Wi-Fi կապ»,- նշել են ընկերությունում:

Տոմսերի գները սկսվում են 9 730 դրամից՝ պլացկարտում վերեւի տեղի համար, մինչեւ 25 420 դրամ՝ ննջավագոնում մեկ տեղի համար։ Գները նշված են մեկ ուղղության համար:

Դիտում՝ 5709

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW