Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերությունը տոնել է իր գործունեության 5-ամյակը։ Այն հիմնել են Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն ու Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ, ֆրանսիական «Ամունդի» ընկերությունը:Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը Հայաստանում գործող 2 կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից մեկն է, որն իր կառավարման ներքո ունի ավելի քան 95 միլիարդ դրամի ակտիվներ, որից 15 միլիարդը գոյացել է պրոֆեսիոնալ կառավարման արդյունքում: «Տարածաշրջանում Հայաստանն առաջին երկիրն է, որն ադապտացրել է այս համակարգը եւ ձեռնարկել կենսաթոշակային բարեփոխման նման մոտեցում: Դա բավական գրավիչ էր, այդ պատճառով ցանկացանք միանալ Հայաստանին այս գործում եւ Հայաստանը դարձնել այս ասպարեզում օրինակելի: Տարածաշրջանի մյուս երկրների մոտ գրավչություն է առաջացել կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ: Հայաստանն այս տեսանկյունից օրինակելի է դառնում: Այլ երկրներ արդեն հետաքրքրվում են համակարգով, նշանակում է՝ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք»,- նշել է Ամունդիի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Բերնար դը Վիթը: «Այս ռեֆորմը թույլ է տալիս հավուր պատշաճի կյանք ապահովել թոշակառուի համար: Այն նաեւ մեծ տնտեսական իրադարձություն է, քանի որ Հայաստանը կարող է ունենալ կայուն կենսաթոշակային համակարգ»,- նշել է Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերության տնօրեն Ժան Մազեջյանը: «Կուտակային կենսաթոշակային համակարգում կատարված փոփոխությունները ոչ միայն սոցիալական բնույթ են կրում, այլեւ տնտեսական: Կարեւոր է, որ Հայաստանում երկարաժամկետ կտրվածքով դրամային միջոցներ կուտակվեն, որոնք հնարավոր կլինի ուղղել տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմանը»,- ասել է Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերության խորհրդի նախագահ, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը եւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։ Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերությունը` 5-րդ տարեդարձի առթիվ, իր շահույթից 3 տարվա կտրվածքով 40 հազարական եվրո կտրամադրի Հայաստանում ֆրանսիական համալսարանին եւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին` կրթական եւ մշակութային նախագծեր իրականացնելու նպատակով:Մանրամասները` տեսանյութում: Tweet Դիտում՝ 3415