Երեւանում ընտանեկան ժամանցի եւ զվարճանքի նոր այգի կկառուցվի
23.05.2019 | 14:34 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://solnechniy-ostrov.ru

Վերջինի կողմից ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով կհետաձգվի:
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է Երեւանում կառուցել ընտանեկան ժամանցի եւ զվարճանքի այգի, որտեղ գործելու են եվրոպական արտադրության վերջին սերնդի կարուսելներ։
Հետաձգման ենթակա ապրանքների համար նախատեսված գումարը կկազմի 4,94 մլրդ դրամ, իսկ հետաձգվող ԱԱՀ-ն գնահատվում է մոտ 1 մլրդ դրամ։
Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 7,5 մլրդ դրամի չափով ներդրում, կստեղծվի 350 նոր աշխատատեղ՝ 200 հազ. դրամ միջին աշխատավարձով:
Առաջին փուլի գործարկումը նախատեսվում է 2019թ. չորրորդ եռամսյակում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: