Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի աջակցությամբ Newmag ընկերությունը թարգմանել եւ հրատարակել է Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը: Այն Ազնավուրի հեղինակած վերջին՝ 9-րդ գիրքն է, որն արտիստը գրել է 2017-ին: «Հարյուր տոկոսով հայ եւ հարյուր տոկոսով ֆրանսիացի Շառլ Ազնավուրի մտորումները հայ ընթերցողին հասցնելը հրաշալի գաղափար է: Կարծում եմ, այս գրքի շնորհիվ հայ ընթերցողն ավելի լավ կճանաչի Ազնավուրին եւ բազմաթիվ գաղափարների շուրջ մտորելու առիթ կունենա: Ուստի չէինք կարող չաջակցել այս գրքի հրատարակմանը»,- նշել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը: Շառլ Ազնավուրը գրքում խոսում է սեփական կյանքի, դժբախտության, հաջողության ու երջանիկ հանդիպումների մասին: «Կյանքից կառչած» գիրքը հայ ընթերցողը կարող է ձեռք բերել բոլոր գրախանութներից: Tweet Դիտում՝ 2574