Հայէկոնոմբանկը եւ FMO-ն $20 մլն-ի վարկային պայմանագիր են կնքել

22.05.2019 | 16:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #FMO
Հայէկոնոմբանկը եւ Հոլանդական զարգացման բանկը (FMO) կնքել են $20 մլն արժողությամբ վարկային պայմանագիր, տեղեկացնում է Հայէկոնոմբանկը:

«$20 մլն արժողությամբ այս վարկային պայմանագիրը համահունչ է FMO-ի վարած անհավասարությունների նվազեցման ռազմավարությանը, եւ Հայէկոնոմբանկը ներգրավված միջոցներն ուղղելու է առավել մեծ ուշադրության կարիք ունեցող թիրախային խմբերին՝ միկրոձեռնարկություններին, կին եւ երիտասարդ ձեռներեցներին, որոնք նպաստելու են Հայաստանի տնտեսության զարգացմանը»,- նշել է Հոլանդական զարգացման բանկի (FMO) գլխավոր ներդրումային մասնագետ Լինդա Բրոխուիզենը:  

Հայէկոնոմբանկը FMO-ի հետ սկսել է համագործակցել 2010-ից:

«Արդեն երեք տասնամյակ շարունակ բանկի հանդեպ վստահության աստիճանի խոսուն ապացույցն են մի շարք առաջնակարգ միջազգային ֆինանսական ընկերությունների հետ լայնածավալ համագործակցության փորձն ու պատմությունը եւ մեծաքանակ հաջողված նախագծերը»,- նշել է Հայէկոնոմբանկի գործադիր տնօրեն Արամ Խաչատրյանը:

FMO-ն՝ որպես առաջատար ներդրող, աջակցում է զարգացող երկրների եւ զարգացող շուկաների կայուն մասնավոր հատվածին հավակնոտ ծրագրերում եւ ձեռնարկատիրություններում ներդրումներ իրականացնելու միջոցով:

FMO-ն ունի ավելի քան 45 տարվա ապացուցված ուղեցույց, որը հնարավորություն է տալիս մարդկանց հմտություններ ձեռք բերել եւ բարելավել իրենց կյանքի որակը:
Դիտում՝ 5977
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW