ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ պետական կառավարման մարմինների ղեկավարներն այսօր քննարկել են բյուջետային հավելյալ միջոցների բաշխմանը վերաբերող հարցեր: «Արդեն հայտարարել եմ, որ այս տարի մենք պետական բյուջեի եկամտային մասի շուրջ 62 մլրդ դրամի գերակատարում ենք սպասում։ Մենք խնդիր ունենք քննարկելու, թե ինչպես պետք է տեղաբաշխել այդ հավելյալ բյուջետային միջոցները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ 08.05.2019 | 11:28 Բյուջեի գերակատարումները նախատեսվածից ավելի են, ասել է վարչապետը Նա հայտնել է, որ երեք հարցի վերաբերյալ որոշում արդեն իսկ կայացվել է: «Այդ գումարներից հավելյալ 7 մլրդ դրամ կտրամադրվի ճանապարհաշինության ծրագրին: Մենք պայմանավորվել ենք, որ զինվորականների աշխատավարձերը հուլիսի 1-ից կավելանան, եւ այդ նպատակին կես տարվա համար կտրամադրվի 6,8 մլրդ դրամ, ուսուցիչների աշխատավարձերը պետք է բարձրացնենք եւ դրա համար այս տարի անհրաժեշտ կլինի 3,5 մլրդ դրամ»,- տեղեկացրել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է քայլեր ձեռնարկել մնացած միջոցները՝ շուրջ 45 մլրդ դրամը, ճիշտ ծախսելու համար «Պետք է փորձել աշխատել այս գումարները ծախսել այնպիսի ուղղություններով, որոնք կխթանեն հետագա տնտեսական աճը: Որպես առաջնային այդպիսի ուղղություն՝ ընկալվում են կապիտալ ծախսերը, տնտեսությունը խթանող եւ այս ուղղության ու բովանդակության ծախսերը»,- ասել է վարչապետը։Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է սեղմ ժամկետներում լրացուցիչ քննարկել առաջարկություններն ու իրականացնել ծրագրերի արդյունավետության գնահատում: Tweet Դիտում՝ 1524