Օլեգ Սմիրնովը գլխավորել է ՎՏԲ-Հայաստան Բանկի խորհուրդը

21.05.2019 | 15:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Օլեգ Սմիրնով #ՎՏԲ-Հայաստան Բանկ
Օլեգ Սմիրնովն ընտրվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի խորհրդի նախագահ:

Բանկում նշել են, որ նա ՎՏԲ խմբի կազմում աշխատում է 2018թ. նոյեմբերից եւ հանդիսանում է ՎՏԲ-ի կառավարման խորհրդի անդամ, որտեղ պատասխանատու է ՎՏԲ խմբի միջազգային մանրածախ բիզնեսի, թվային բիզնեսի, հաճախորդների սպասարկման, մանրածախ ցանցի կառավարման, ավտովարկավորման ու հիփոթեքի համար:

Օլեգ Սմիրնովը ծնվել է 1975թ. օգոստոսի 7-ին: Ավարտել է Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանը եւ տնտեսագիտության բարձրագույն դպրոցը: Ունի տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում: Սբերբանկում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ, 2007-2012 թթ. ղեկավարել է Սբերբանկը Ղազախստանում: 2018թ. նոյեմբերից աշխատում է ՎՏԲ խմբում:
Դիտում՝ 7553

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW