Հայկական բանկերի ներկայացուցիչները քննարկում են փողերի լվացման դեմ պայքարի հարցերը

04.12.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 4 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Այսօր Երեւանում մեկնարկել է Հայաստանի Կենտրոնական բանկի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից կազմակերպված փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերին նվիրված սեմինար:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ԿԲ մամլո ծառայությունում, սեմինարին մասնակցում են Հայաստանի առեւտրային բանկերի եւ Կենտրոնական բանկի մոտ 60 ներկայացուցիչներ:

Սեմինարի ընթացքում ՎԶԵԲ փորձագետները կներկայացնեն բանկային գործունեության ոլորտում փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի կանխարգելման օտարերկրյա փորձը, ինչպես նաեւ կանցկացնեն գործնական բնույթի իրավիճակային քննարկումներ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7530

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW