Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը եւ Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինն այսօր քննարկել են երկու երկրների միջեւ տնտեսական փոխգործակցության հեռանկարները։«Մեր երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման ներուժը մեծ է, սակայն այն ամբողջությամբ իրացված չէ: Մեր կողմից կա լիակատար ցանկություն՝ զարգացնելու տնտեսական հարաբերությունները երկկողմ հետարքրքություն ներկայացանող բոլոր ոլորտներում»,- ընդգծել է Ասկար Մամինը:ՀՀ նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կողմերը համագործակցության համար հեռանկարային են համարել, մասնավորապես՝ գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, ենթակառուցվածքների, կրթության եւ զբոսաշրջության ոլորտներում: Tweet Դիտում՝ 1241